Մատչելիության հղումներ

Փաշազադեն հույս ունի, որ «Իրևանի ղազիյաթը» կվերսկսի գործունեությունը


Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել , որ «վերջերս վերականգնված Իրեւանի Ղազիաթը» կսկսի գործել, ադրբեջանցիներն էլ «կգնան այդ տարածքներ վերականգնելու տաճարները, սրբավայրերը, մզկիթները, որտեղ կգործեն կրոնական գործիչները»։

Ադրբեջանցի շիա մահմեդականների առաջնորդը կրկին անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցուն և պնդել, որ մինչև 2020 թվականը այդ հայկական կրոնական կառույցը «հեգնանքով էր» նայում իրենց:

«Մեր հաղթանակից առաջ Հայ եկեղեցու հետ հարաբերությունները տարբեր էին ։ Մինչև 2020 թվականը եկեղեցու առաջնորդների հետ հանդիպման ժամանակ նրանք հաղթող էին ներկայանում, մեզ հեգնանքով էին նայում։ Սա վիրավորում էր ինձ և ադրբեջանցի ժողովրդին։ Հիմա ես հաղթող ժողովրդի Շեյխուլիսլամն եմ, և ես հպարտ եմ դրանով»,- ասել է Փաշազադեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG